Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությունը
Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։
Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ. նախարարներն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռնվող առավելությունները:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։