Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 մայիսի 2026 • 18:06

Հայաստանի և Վիետնամի միջև տեղի է ունենցել համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստ

Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերվող հարցեր:

Հայաստանի և Վիետնամի միջև տեղի է ունենցել համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստ

Մայիսի 15-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Վիետնամի Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանը։ Տեղեկությունը տրամադրել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները. երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, առևտրային, զբոսաշրջային, գիտական, կրթական, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի  2-րդ նիստի արձանագրությունը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։