Երկուշաբթի, հոկտեմբերի 12
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
12 հոկտեմբերի 2026 • 11:07

Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է.Նիկոլ Փաշինյան

«Եթե անգամ  Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ լինի, բայց չդառնա Եվրամիության անդամ, միևնույն է, երկիրը շահած կլինի»։

 Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է.Նիկոլ Փաշինյան

 Radio France International-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին, ասել է, որ 2018 թվականից հետո մենք շարունակել ենք մերձեցնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Վարչապետը հիշեցրել է, որ  քաղաքացիական նախաձեռնությամբ 2025 թ.-ին  ընդունվեց օրենք Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին։

Փաշինյանն ասել է նաև, որ Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Միայն անդամակցել ցանկացող երկրի կամ այդ հարցը քննարկող պետության ցանկությունը բավարար չէ։ 

Սակայն, Փաշինյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է։

«Մենք երկար ժամանակ ապրել ենք այնպիսի միջավայրում և պայմաններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, լայն այլընտրանքներ չեն ունեցել։ Մեր խնդիրն այդ այլընտրանքները ստեղծելն է։

Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է կարողանա որոշել՝ երկիրը մնա Եվրասիական տնտեսական միության անդամ, դառնա Եվրոպական միության անդամ, թե չլինի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի անդամ։

«Եթե անգամ  Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ լինի, բայց չդառնա Եվրամիության անդամ, միևնույն է, երկիրը շահած կլինի։ Այդ դեպքում մենք կունենանք պետություն, որը լիարժեք համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև