Չորեքշաբթի, հուլիսի 15
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 հուլիսի 2026 • 10:07

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ․Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի ամրապնդվել՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը հեշտացնելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ․Թուրքիայի ԱԳՆ

Ադչբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից մեկն է։

Ըստ լրատվամիջոցների, սա արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով և համակարգմամբ։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի ամրապնդվել՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը հեշտացնելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Փաստաթղթում ընդգծվում է, որ թուրք-հայ և ադրբեջանա-հայ գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված ձևով՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Հաղորդվում է, որ լեզվի, պատմության, մշակույթի և ինքնության վրա հիմնված բացառիկ հարաբերությունները կամրապնդվեն բարձր մակարդակի շփումների միջոցով։

«Նպատակն է, որ մեր ռազմավարական գործընկերությունը նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով։ Ավելին, մեր սերտ համակարգումն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ վճռականորեն կշարունակվի տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակներում», - նշվում է փաստաթղթում։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև