Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
21 մայիսի 2026 • 11:41

Հայաստանի նախընտրական քաղաքական գործընթացը պետք է խարսխվի բացառապես ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա.Գուրգեն Սիմոնյան

Համապետական ընտրությունները պետք է մնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնիշխան որոշման դաշտում։

 Հայաստանի նախընտրական քաղաքական գործընթացը պետք է խարսխվի բացառապես ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա.Գուրգեն Սիմոնյան
Հայաստանի շնորհապատական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ անդրադարձել է Հայաստանի նախընտրական անցուդարձին:
«Վերջին օրերին նախընտրական և հանրային-քաղաքական դաշտում շրջանառվում են տեղեկություններ, հայտարարություններ և ձայնագրություններ, որոնք, անկախ դրանց հետագա իրավական գնահատականից, առնչվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ընտրական գործընթացների անաչառությանը, քաղաքական մրցակցության և բարեխղճությանը։
 
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը համոզմունքն է, որ Հայաստանի Հանրապետության նախընտրական քաղաքական գործընթացը պետք է խարսխվի բացառապես ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա և չպետք է գտնվի որևէ օտար պետության, օտարերկրյա հատուկ ծառայությունների, օտարերկրյա քաղաքացիների կամ արտաքին քաղաքական կենտրոնների ուղղակի կամ անուղղակի ազդեցության ներքո։
Մենք դատապարտելի ենք համարում ՀՀ քաղաքական գործընթացներին այնպիսի անձանց կամ ուժերի մասնակցությունը, որոնց առնչությամբ իրավասու մարմինների կողմից կհաստատվի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ գործակալական, ենթակա կամ ուղղորդվող կապի առկայությունը։ Նման երևույթը, եթե հաստատվի, պետք է ստանա ոչ միայն քաղաքական, այլև օրենքով նախատեսված իրավական գնահատական։
Միաժամանակ դատապարտում ենք օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը թաքցնելու կամ այդպիսի հանգամանքը ընտրական գործընթացում ապօրինի ազդեցություն գործադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ։
Համապետական ընտրությունները պետք է մնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնիշխան որոշման դաշտում։
 
Առանձին ընդգծում ենք, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը դատապարտում է նաև ստահոդ, չստուգված կամ մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը՝ քաղաքական մրցակիցների նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։ Քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի փաստերի, ծրագրերի, հանրային պատասխանատվության և օրենքի գերակայության վրա, այլ ոչ թե վարկաբեկման, ապատեղեկատվության կամ արտաքին ազդեցության գործիքակազմի վրա։
 
Խստագույնս դատապարտում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր քաղաքական ուժերի առաջնորդների կողմից օգտագորձվող փողոցային, ցածրարժեք և քրեական ծագում ունեցող բառապաշարի, հաշվեհարդարների, ինքնադատաստանի տարրեր պարունակող վիրավորանքների ու սպառնալիքների հնչեցումը, ինչպես նաև քաղաքացիական հանրության ներկայացուցիչների նկատմամբ ագրեսիվ և անզուսպ վարքը»,- գրել է Գուրգեն Սիմոնյանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։