Հայաստանի ներքաղաքական զարգացումներին է անդրադարձել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին
«Այժմ, երբ դուք ունեք և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի աջակցությունը, մի՛ բաց թողեք այս հնարավորությունը և մի՛ մեկուսացեք աշխարհից»։

Հայաստանի ներքաղաքական զարգացումներին սոցցանցի իր էջում է անդրադարձել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Սամվել Կարապետյանին նա համեմատել է վրացի միլիարդատեր Իվանիշվիլիի հետ, և հայ ժողովորդին խորհուրդ տվել չկրկնել Վրաստանի սխալը։
«Սամվել Կարապետյանը Իվանիշվիլիի հայ տեսակն է։ Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե ինչ բերեց Իվանիշվիլին Վրաստան՝ կոռուպցիայի, հանցագործության, ազգային հարստության թալանի, զանգվածային քաղաքական բռնաճնշումների, սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումների, միջազգային մեկուսացման և Մոսկվայի ստրկության վրա հիմնված բռնապետություն։
Սիրելի՛ հայ հարևաններ, արդյո՞ք սա այն երկիրն է, որը դուք ցանկանում եք։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, անկախ նրանից, թե որքան քննադատաբար եք մոտենում ներկայիս կառավարությանը։
Վրաստանը նույնպես հայտնվեց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի էժան գնով։ Հայաստանը կարող է նույնը անել։
Այժմ, երբ դուք ունեք և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի աջակցությունը, մի՛ բաց թողեք այս հնարավորությունը և մի՛ մեկուսացեք աշխարհից։
Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը՝ օլիգարխի օգտին, և Փաշինյանի դեմ քվեարկելը կլինի բացարձակ ինքնասպանություն, և ես հույսս դնում եմ ձեր ազգի իմաստության վրա, որպեսզի դուք երբեք նման քայլ չձեռնարկեք»,- գրել է Սաակաշվիլին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։