Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում։
Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունից:
Ընդհանուր քննարկմանն իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թ. կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու ուղղությամբ։
Նա բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի ջանքերը՝ Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված մասնակից պետություններին աջակցելու գործում և ընդգծել Կենտրոնի կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Վկայակոչելով Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը հյուրընկալվելու է Հայաստանում 2026 թ. հոկտեմբերին, Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Կենտրոնի դերակատարությունը կլիմայական և կենսաբազմազանության օրակարգում, մասնավորապես՝ մշակութային ու բնական ժառանգության պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման միջև կապերի ամրապնդման միջոցով։
Կարդացեք նաև
Մշակույթ20 հուլիսի 2026
Հայաստանն աշխարհի ամենաազդեցիկ մշակութային երկրների շարքում է․ Աղբյուր
Ըստ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը 100 հնարավորից ստացել է 88.09 միավոր:
Մշակույթ20 հուլիսի 2026
Ամփոփվել են «Փոքրիկ քայլ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները․ հայտնի են հաղթողները
Միջոցառման ընթացքում հայտարարվել են լավագույն մասնակիցների անունները, որոնք արժանացել են «Մեծ մրցանակի» (Gran Prix) և «Հատուկ մրցանակների»:
Մշակույթ20 հուլիսի 2026
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։