Երկուշաբթի, օգոստոսի 24
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
24 օգոստոսի 2026 • 10:30

Հայաստանին խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը․ Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ դիմումի մասին

Խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ, հիշել Թուրքիայի և մի շարք այլ երկրների փորձը, որոնց դիմում ներկայացնելու պահից արդեն անցել են տասնյակ տարիներ

Հայաստանին խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը․ Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ դիմումի մասին

Խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու ՀՀ դիմումին։

«Խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ, հիշել Թուրքիայի և մի շարք այլ երկրների փորձը, որոնց դիմում ներկայացնելու պահից արդեն անցել են տասնյակ տարիներ, իսկ սայլը տեղից չի շարժվել։ Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի սկսել նախագործընթաց՝ իր օրենսդրությունը ամենատարբեր ոլորտներում՝ առևտրային, ֆիտոսանիտարական, մաքսային և այլն, և այսպես շարունակ, համապատասխանեցնելու եվրոպական նորմերին, որոնք չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք ընդունված են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում»,-ասել է Պեսկովը։  

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվՔաղաքականություն

24 օգոստոսի 2026

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ

«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը և կշարունակի աշխատել քաղաքական երկխոսությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։  

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության՝ ֆիտոսանիտարական հսկողության հարցով. Ալեքսեյ ՕվերչուկՔաղաքականություն

24 օգոստոսի 2026

ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության՝ ֆիտոսանիտարական հսկողության հարցով. Ալեքսեյ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ խնդիրը հայկական կողմից առկա որոշակի թերացումների և ֆիտոսանիտարական նորմերի պահպանման մեջ է:

Երևանն ազատ է  իր  որոշումներում՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ․Դմիտրի ՊեսկովՔաղաքականություն

24 օգոստոսի 2026

Երևանն ազատ է  իր  որոշումներում՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ․Դմիտրի Պեսկով

«Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնել և դուրս գալ կազմակերպությունից»։