Քաղաքականություն
18 ապրիլի 2026 • 09:22
Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը. վարչապետ
Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայում , Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, համաձայնություն է ձեռք բերվել իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են իրագործել նախկինում ձեռք բերված ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի հետ մենք ունենք, ունեցել ենք ռազմատեխնիկական համագործակցություն, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ կրճատվել»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայում , Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, համաձայնություն է ձեռք բերվել իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։