Հայաստանում երբեք չի լինի Ռուսաստանի գազից բացի այլ գազ. Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը միշտ կախված կլինի ռուսական գազից, և այլընտրանքային մատակարարումներ չեն լինի։ Նրա խոսքով՝ հնարավոր է նաև բարդ իրավիճակ գազի շուկայական գնագոյացման և միջնորդների ներգրավման դեպքում։

Հայաստանում երբեք չի լինի Ռուսաստանի գազից բացի այլ գազ, իսկ շուկայական գներով մատակարարումների դեպքում իրավիճակը կարող է շատ բարդ լինել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Վեստի» հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՏԱՍՍ -ը:
«Մենք շատ լավ գիտենք գազի շուկայի իրավիճակը։ Այնտեղ ռուսական գազից բացի այլ գազ երբեք չի լինի», — ասել է Օվերչուկը։ «Հարցը միայն այն է, թե որտեղից Հայաստանը կստանա ռուսական գազը և ինչ միջնորդի միջոցով կվճարի դրա համար»։
Նրա խոսքով՝ «Հայաստանում իրավիճակը շատ բարդ կլինի, իսկ մենք դա չենք ուզում»։
Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ Եվրոպան դեռևս ստանում է ռուսական գազ։
«Ուստի պարզապես պետք է նայել քարտեզին և տեսնել, թե ինչ խողովակաշարեր են դեռ գործում։ Հենց դա ցույց է տալիս, թե որտեղից են նրանք ստանալու ռուսական գազը», — ընդգծել է նա։
Նա հավելել է, որ պետք է հաշվի առնել նաև 30% արտահանման տուրքը, շուկայական գինը և այն, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց եկամուտը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։