Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ կիրառվում է անբարյացակամ մոտեցում և բացահայտ կրկնակի ստանդարտներ.Շոյգու
Շոյգուն հիշեցրել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 3 անգամ։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հիշեցրել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելու 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 3 անգամ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ կիրառվում է անբարյացակամ մոտեցում և բացահայտ կրկնակի ստանդարտներ։ Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, այլ կերպ, քան որպես «թշնամական զավթում» դժվար է բնութագրել»,- ասել է Շոյգուն։
Միաժամանակ, Շոյգուի խոսքով, Երևանը առաջ է քաշում «բացահայտ անհեթեթ» փաստարկներ։ Մասնավորապես, խոսքը այն պնդման մասին է, թե եթե հայկական երկաթուղու կառավարումը շարունակի մնալ Ռուսաստանի ձեռքում, ՀՀ–ն իբր կկորցնի միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։