Հայաստանում տղա երեխաների շրջանում մոտավորապես 25%–ը և աղջիկների մոտ 4%–ը ծխում է. Մարիամ Մնացականյան
11 տարեկանից արդեն մենք ունենք ծխել սկսող երեխաներ, բայց հիմնականում 13 տարեկան երեխաների շրջանում մոտ 5% օգտագործում է ծխախոտ։

Այսօր՝ հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: Այս օրը Հայաստանն ընդունեց և վավերացրեց «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիան: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։
Մնացականյանի տեղեկացմամբ՝ ծխախոտի օգտագործումը բավականին բարձր է մեր երկրում, մեծահասակ բնակչության շրջանում վերջին տվյալներով, մոտ 25.5% -ը ամենօրյա ծխող են, որոնցից մոտ 53%-ը տղամարդիկ են, և մոտ 2%–ը՝ կանայք։
«Վերջին հետազոտության արդյունքներով մենք տեսնում ենք, որ ծխախոտի օգտագործումը մնում է բավականին բարձր երեխաների շրջանում, մոտավորապես 25% տղաների և մոտ 4% աղջիկների շրջանում։ Մենք հիմա նոր մարտահրավերներ ունենք՝ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը։ Երեխաների շրջանում դրանց օգտագործումը առավել բարձր է, մոտավորապես 36% տղաների շրջանում և մոտ 6% աղջիկների շրջանում երբևիցե փորձել են դա։ Խոսքը 15 տարեկանների մասին է։
Մարիամ Մնացականյանը նշեց, որ 11 տարեկանից արդեն մենք ունենք ծխել սկսող երեխաներ, բայց հիմնականում 13 տարեկան երեխաների շրջանում մոտ 5% օգտագործում է ծխախոտ։
Կարդացեք նաև
Հասարակություն12 հոկտեմբերի 2026
Որևէ փողոցում 2-րդ գծում կայանված մեքենան առաջին մեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան. Ավինյան
«Պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերն օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն»,-ասել է Ավինյանը:
Հասարակություն12 հոկտեմբերի 2026
Ոստիկանները Երևանում խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել
4 անձ կականավորվել է:
Հասարակություն10 հոկտեմբերի 2026
Էդվարդ Ասրյանն այցելել է զորամասեր,
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։