Քաղաքականություն
15 մայիսի 2026 • 07:48
«Հայլուցինագեն սնկերի» համար Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամ է պահանջում Սամվել Կարապետյանից
Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել, պահանջը հրապարակային հերքումն է և 6 միլիոն դրամը՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։ Տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։
Մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ասել էր՝ անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն ասել էր, թե իր ինֆորմացիայով՝ «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։ Կարապետյանը նաև ասել էր, թե կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ ԱԺ-ում ամբիոն է բարձրանում, օգտագործում է այդ սնկերից։
Հայցադիմում նշվում է՝ այս տեղեկություններն ամբողջությամբ զրպարտություն են, ուստի է հրապարակային հերքման և գումարային հատուցման պահանջ է ներկայացվել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը