Չորեքշաբթի, հուլիսի 8
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
8 հուլիսի 2026 • 08:41

Հայոց ցեղասպանության ճանաչումը խորը ճգնաժամ է առաջացրել Բաքվի և Թել Ավիվի հարաբերություններում․ Ynet

Ըստ աղբյուրի՝ Բաքվում այս քայլը համարում են «կարմիր գծի» անցում։

Հայոց ցեղասպանության ճանաչումը խորը ճգնաժամ է առաջացրել Բաքվի և Թել Ավիվի հարաբերություններում․ Ynet

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններում առաջացրել է ավելի խորը ճգնաժամ, քան երևում է հրապարակայնորեն։ Այս մասին հաղորդում է իսրայելական «Ynet» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Բաքվում այս քայլը համարում են «կարմիր գծի» անցում։ Ադրբեջանի ղեկավարությանը հիասթափեցրել է նաև որոշման ձևաչափը. Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարն իր ադրբեջանցի գործընկերոջը տեղյակ է պահել միայն փաստաթղթի հրապարակումից հետո, ինչը Բաքվում ընկալվել է որպես փաստի առաջ կանգնեցնելու քայլ։

Ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ Իսրայելը կձեռնպահ մնա հայկական հարցին աջակցելուց, քանի որ Բաքուն, չնայած միջազգային ճնշումներին, հանդես չի եկել Իսրայելի դեմ Գազայի, Լիբանանի կամ Իրանի հարցերում։ Բաքվում հույս ունեն, որ ճգնաժամն ավելի չի խորանա, և հարցը չի հասնի Կնեսետում (խորհրդարանում) քվեարկության։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Խաղաղության և կայունության ապահովումը մնում է Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության գերակա խնդիրը․Մակա ԲոչորիշվիլիՔաղաքականություն

8 հուլիսի 2026

Խաղաղության և կայունության ապահովումը մնում է Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության գերակա խնդիրը․Մակա Բոչորիշվիլի

«Մեր տարածաշրջանում կա հաջող համագործակցության օրինակ՝ ի դեմս Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի»։

Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՔաղաքականություն

8 հուլիսի 2026

Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան

Իրանական կողմի համոզմամբ՝ համապարփակ փաստաթղթի ստորագրմամբ նոր մթնոլորտ կստեղծվի երկկողմ հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա փոխգործակցության համար։

«Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական»․Խալիլ ՇիրղոլամիՔաղաքականություն

8 հուլիսի 2026

«Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական»․Խալիլ Շիրղոլամի

«ԻԻՀ-ը մեծ սիրով կողջունի ՀՀ վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը»։