ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ընտրական գործընթացների և ինստիտուցիոնալ պատրաստվածության բարելավմանը։
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում։
Նա ընդգծել է նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ապահովելու միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ կարևորելով դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։