Ուրբաթ, հուլիսի 31
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
31 հուլիսի 2026 • 09:26

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Մնացական Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել եվրոպական շուկայում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների բացահայտման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքն ինքնուրույն տնօրինելու իրավունքի վերահաստատումըՔաղաքականություն

31 հուլիսի 2026

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքն ինքնուրույն տնօրինելու իրավունքի վերահաստատումը

«Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է և պետք է կառավարվի բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական զարգացման և անվտանգության առաջնահերթություններից ելնելով։

Տարոն Չախոյանը թողնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը․ նա կստանձնի պատգամավորական մանդատըՔաղաքականություն

31 հուլիսի 2026

Տարոն Չախոյանը թողնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը․ նա կստանձնի պատգամավորական մանդատը

Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում պետական կառավարման համակարգի գործընկերներիս՝ կառուցողական աշխատանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ ԲեգլարյանՔաղաքականություն

31 հուլիսի 2026

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան

Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ: