Չորեքշաբթի, սեպտեմբերի 2
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
2 սեպտեմբերի 2026 • 18:00

ՀՀ ԱԳՆ. ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման ընթացքը

Քննարկումների առանցքում է եղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը:

ՀՀ ԱԳՆ. ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման ընթացքը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և «AECOM» ինժեներական ընկերության պատվիրակությունը Գորիսում, Մեղրիում ու Կապանում մասնակցել են աշխատանքային հանդիպումների: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

 

Քննարկումների առանցքում է եղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը:

 

Հանդիպումների հիմնական շեշտադրումները․

 

  • Տեղեկատվության փոխանակում. Սյունիքի համայնքների ներկայացուցիչներն անմիջականորեն Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաներից ծանոթացել են ծրագրի իրականացման ընթացքին, ներկայացրել իրենց տեսակետներն ու ուղղել հուզող հարցերը:
  • Տնտեսական հնարավորություններ. Քննարկվել է, թե ինչպես տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումը կարող է զարգացման նոր տնտեսական հեռանկարներ բացել Հայաստանի և, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:
  • Ինքնիշխանության աջակցություն. Ընդգծվել է, որ նախաձեռնությունը միտված է միաժամանակ աջակցելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև