ՀՀ ԱԳՆ ընդունել է Ղազախստանի ԱԳՆ Բազմակողմ համագործակցության վարչության տնօրենին
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խորհրդակցությունների անցկացումը վկայում է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ պատրաստակամության մասին:

Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների բազմակողմ համագործակցության վարչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Հայաստանում գտնվող Ղազախստանի ԱԳ նախարարության Բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Դիդար Տեմենովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խորհրդակցությունների անցկացումը վկայում է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ պատրաստակամության մասին:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ առաջնայնությունները, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:
Հանդիպմանը նախորդած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարությունների բազմակողմ համագործակցության վարչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակի։
Մտքեր են փոխանակվել կայուն զարգացմանը և բնապահպանությանն առնչվող հարցերում առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում և Ղազախստանում նախատեսվող միջազգային համաժողովների, այդ թվում՝ Երևանում այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ գործադրվող ջանքերի և իրականացվող նախաձեռնությունների շուրջ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։