Քաղաքականություն
12 հոկտեմբերի 2026 • 06:32
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարություն Վաշինգտոնում
Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության տարեդարձին, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև խաղաղության, անվտանգության, տնտեսական զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը։

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը՝ համախմբելով ԱՄՆ պետական կառույցների ներկայացուցիչներին, դիվանագիտական համայնքի անդամներին, հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներին և Հայաստանի բարեկամներին։Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության տարեդարձին, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև խաղաղության, անվտանգության, տնտեսական զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։
Իր ելույթում դեսպան Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի անկախության պատմական նշանակությունը և անդրադարձել Հայաստանի զարգացման ներկայիս ուղուն՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու պահպանումը՝ որպես տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովուրդների միջև համագործակցության հիմնարար նախապայման։
Դեսպանն ընդգծել է ՀՀ–ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության խորացման կարևորությունը՝ առանձնահատուկ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովին, «ԹՐԻՓՓ» նախաձեռնությանը։
Անդրադառնալով երկկողմ ոլորտային համագործակցությանը՝ մյուս բանախոսները խոսել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև սուպերբանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, ենթակառուցվածքների և հազվագյուտ հանքանյութերի ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ սա նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ դեսպանության և Աստվածաշնչի թանգարանի միջև համագործակցությանը։ Այս թեմայով հայտարարություններով են հանդես եկել դեսպան Մկրտչյանը և թանգարանի գործադիր տնօրեն Մատիաս Պերտուլան։
Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել Արթուր Հակոբյանը, Արաքսյա Ամիրխանյանը՝ մաեստրո Արմեն Մարտիրոսյանի և նրա նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը՝ ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն10 հոկտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը. Էդգար Ղազարյան
«Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա»։
Քաղաքականություն10 հոկտեմբերի 2026
Իլհամ Ալիևը հանդիպել է Ռամզան Քադիրովի հետ
Ռամզան Քադիրովն իր հերթին նշել է, որ կողմերին միավորում են բազմաթիվ պատմական և բարեկամական կապեր։
Քաղաքականություն10 հոկտեմբերի 2026
Վլադիմիր Պուտինը մանրամասնություններ է ներկայացրել Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից
«Էներգետիկ ոլորտի վիճակը քննարկելիս ռուսական կողմը վերահաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը։