ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լուսինե Բադալյանն է
Այս մասին հայտնել է հենց Լուսինե Բադալյանը։

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությույան կողմից ընտրվել Լուսինե Բադալյանը։ Այս մասին հայտնել է հենց Բադալյանը՝ ավելացնելով, որ ընտրությունն, իհարկե, պետք է կատարի Ազգային Ժողովը։ Բադալյանը հավելել է նաև, որ կուսակցության ընտրությունները բավականին թեժ են անցնում ու ընտրությունների արդյունքներն էլ անկանխատեսելի են։
«Առողջապահության հանձնաժողովը տարբերվում է մյուս հանձնաժողովներից, էստեղ մասնագիտական փորձ, կրթություն է պետք, թեև ես չունեմ նման փորձ և գիտելիք, դրա համար էլ հարցերը հիմանակում այդ ուղղությամբ են լինում»։
Անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ տարաձայնություններին՝ նա ասել է, որ իրականում եթե ունեցել են բանավեճեր կամ անհամաձայնություններ՝ դրանք եղել են ոլորտի քաղաքականության մշակման շուրջ։
«Բայց ես կարծում եմ, որ նման բանավեճերը օգտակար են։ Դրանով ժողովրդի մտահոգությունն ես փոխանցում»,- ասել է Լուսինե Բադալյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու․Փաշինյան
«Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- ասել է Փաշինյանը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՔՊ-ն առաջադրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուները
Նազելի Բաղդասարյանն առաջադրվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու պարտատոմսեր․դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
Հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։