ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք
Քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։

Հայկական կողմից այցին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, իսկ ԱՄՆ-ից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դոկտոր Ջոն Ասքոնասը։
Այցի ընթացքում պաշտոնյաները հանդիպումներ են ունենալու ՏԻՄ ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող է ԹՐԻՓՓ-ը նպաստել տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Նախատեսվում է նաև այցելություն ԹՐԻՓՓ-ի երթուղու՝ Մեղրիի մոտակայքում նախատեսվող հատվածներ։
«Այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն1 սեպտեմբերի 2026
Կրեմլը Փաշինյանի հայերեն ելույթը ՇՀԿ գագաթնաժողովում սադրանք չի համարում
«Ինձ համար դա տարօրինակ էր , բայց ոչ ավելին», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Քաղաքականություն1 սեպտեմբերի 2026
Պուտինը զգուշացրել է Հայաստանին ԵՄ ձգտումների հետ կապված դժվարությունների մասին
Պուտինը հայտարարել է, որ որքան շուտ Երևանը կողմնորոշվի Եվրամիությանը միանալու հարցում, այնքան լավ բոլոր կողմերի համար։
Քաղաքականություն1 սեպտեմբերի 2026
ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր
Ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը: