ՀՀ-ի և Թուրքիայի սահմանի վերջնական բացման նախանշան, թե՞ պարզապես մարտավարական դիվանագիտական ժեստ․ Deutsche Welle
Այս լուրը, որն արդեն հավանություն է ստացել ԵՄ-ից և ԱՄՆ-ից, Հայաստանում ընկալվել է որպես ուղիղ առևտրային հարաբերություններ հաստատելու քայլ:

Թուրքիան պաշտոնապես սկսել է ուղիղ առևտուրը Հայաստանի հետ, սակայն երկրները դեռևս հեռու են ուղիղ ցամաքային բեռնափոխադրումներից: Անկարան վերացրել է Երևանի նկատմամբ առևտրային սահմանափակումները՝ պաշտոնապես թույլ տալով, որ Հայաստանն ընդգրկվի որպես երկկողմ բեռների վերջնական նշանակման վայր և ծագման երկիր:
Այս լուրը, որն արդեն հավանություն է ստացել ԵՄ-ից և ԱՄՆ-ից, Հայաստանում ընկալվել է որպես ուղիղ առևտրային հարաբերություններ հաստատելու քայլ:
Սրան զուգահեռ սահմանների իրական բացման մասին դեռևս խոսք չկա. ապրանքների ֆիզիկական տարանցումը կշարունակվի իրականացվել հարևան Վրաստանի միջոցով: Այս որոշումը նաև չի վկայում Անկարայի դիրքորոշման մեղմացման մասին, որը շարունակում է միանշանակ կապել Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ․ գրել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Չնայած պաշտոնական կառույցներից ստացված դրական ազդանշաններին՝ փորձագետները կոչ են անում իրավիճակը դիտարկել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պրիզմայով։ Անկարայի այս քայլը գործնականում Ադրբեջանի վերջին մարտավարության հայելային արտացոլումն է, որը նաև օրինականացրել է «ուղիղ» առևտրային հարաբերությունները Երևանի հետ՝ պահպանելով ֆիզիկական լոգիստիկան Վրաստանի տարածքով՝ առանց Հայաստանի հետ սահմանը ուղղակիորեն բացելու։
Նույնիսկ փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը, թեկուզ անուղղակի, չի դադարել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։