Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
8 հուլիսի 2026 • 07:46

ՀՀ-ի Կառավարությունը հավաստիացրել է, որ  ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի

«Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և իրականացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը»։

ՀՀ-ի Կառավարությունը հավաստիացրել է, որ   ԹՐԻՓՓ նախագծի  իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի

Մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ասել, է, որ  ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հետ կապված ՀՀ-ն հավաստիացրել է, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի:

« ՀՀ-ի Կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի:  Ես կարծում եմ, որ Իրանի տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի:

Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և իրականացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը, սակայն ի լրումն դրա, պետք է կառավարվի և հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերի և Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին»,-ասել է դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։