ՀՀ իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները
«Սա արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու համար», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը:

ՀՀ իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ որպեսզի հարկադրեն սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Մենք տեսնում ենք նշաններ, որ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները կարող են դառնալ հաջորդ թիրախները», - հայտարարել է նա։
Ըստ Շևցովի՝ «նրանք առաջ են քաշում մեղադրանքներ իրենց թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, շրջակա միջավայրին հասցված վնասի և ցածր աշխատավարձերի մասին»։
«Սա արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու համար», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն17 սեպտեմբերի 2026
Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ։
Քաղաքականություն17 սեպտեմբերի 2026
Առանց ռուսական ռազմաբազայի Հայաստանի անվտանգության համակարգը գործունակ չի լինի
Կարապետյանը նշել է, որ որքանով իրեն է հայտնի, Փաշինյանն արդեն իսկ մտահոգված է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով
Քաղաքականություն17 սեպտեմբերի 2026
Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից Ռուբեն Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53, դեմ՝ 36 պատգամավոր։