ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով
ՀՀ-ն գրավիչ է դառնում ներդրումների համար:
«Այսօր ՀՀ-ն ապրում է խաղաղության պայմաններում, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և սա է շրջադարձային կետը»:
«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողությանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ալմա Աթայի հռչակագրով հաստատվեց երկու երկրների տարածքային ամբողջականությունը:
Այսօր Հայաստանը գոյատևման փուլից գնում է զարգացման փուլ:
«Այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այս ամեն ինչի բերումով ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով, որովհետև այն, ինչ նախկինում մեզ համար համարվում էր գոյաբանական սպառնալիք, մենք այսօր գտնվում ենք այդ սպառնալիքը, նկատի ունեմ աշխարհագրական դիրքը, բացառիկ առավելության վերածելու ճանապարհին, երբ որ ՀՀ-ն գրավիչ է ներդրումների համար»,- նշեց վարչապետը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։