ՀՀ-ն ՌԴ-ից դիմում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ.ԱԺ փոխնախագահ
Եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել. Վահագն Ալեքսանյան

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
«Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը, և հատկապես խորհրդարանն էլ Ռուսաստանի Դաշնությունից նման դիմում չեն ստացել կամ նման տեղեկանք կամ հաղորդում, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան»,- պատասխանեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, այդ հարցը կարելի է քննարկել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։