ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ–ից հայտարարություն է տարածել
Եվս երկու առաջարկ ընդդիմությանը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ–ից հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Խորհրդարանի նոր գումարման աշխատանքների մեկնարկին ընդառաջ ևս երկու գաղափարով կիսվեմ խորհրդարանական ընդդիմության հետ: Քանզի ԱԺ մանդատները վերցնելու որոշումը հիմնավորվում էր նաև պառլամենտական գործիքակազմը օգտագործելու հնարավորությամբ, ընդդիմությանը առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ:
1.Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետական միջոցների չարաշահումների, վարչական ռեսուրսի օգտագործման և արտաքին միջամտությունների փաստերը քննող հանձնաժողով:
Այս քայլով քաղաքական օրակարգում ինստիտուցիոնալ արտացոլում կստանա իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու ընդդիմադիր խոսույթը: Օգտագործելով ԱԺ լծակները, հնարավոր է նոր փաստեր և հանգամանքներ բացահայտել այս ուղղությամբ: Կարևոր է նաև ԵՄ նոր առաքելության (հենց ընտրությունների ընթացքում) գործունեության հետ կապված լույսի սփռում: Հիշեցնեմ, օրինակ, EURONEWS-ի սկանդալային ռեպորտաժը` սոցիոլոգիական հարցումների հետ կապված:
Անշուշտ, այդ հանձնաժողովի գործառույթների, մանդատի, ոլորտների հետ կապված պետք են լրացուցիչ քննարկումներ, բայց կարծում եմ, որ հաստատ արժե նման քայլ անել նոր ԱԺ-ում:
2.Քննիչ հանձնաժողով ստեղծելու մեկ այլ հիմնավորում, մեկ այլ ուղղություն կարող է լինել Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Հաշվի առնելով պրոբլեմի ահռելի և աննախադեպ ծավալները, մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը բավարար չէ (եթե անգամ զբաղվի այս խնդրով) հարցի լիարժեք և ամբողջական ուսումնասիրման համար:
Ավելին, ԱԺ-ում նման հանձնաժողովի ստեղծումը ինստիտուցիոնալ քայլ կարող է լինել այս խնդրի քաղաքական, հանրային և միջազգային արտացոլումների համար: Ակնհայտ է նաև, որ այդ քննիչ հանձնաժողովը կարող է կորիզ լինել հասարակական, հանրային, քաղաքացիական մյուս նախաձեռնությունների համար, որ գոյություն ունեն դաշտում:
Մի խոսքով, հուսով եմ, որ այս առաջարկությունները կարող են օգտակար լինել թե խորհրդարանական ընդդիմության, թե քաղաքական օրակարգում ԱԺ հնարավորությունները կապիտալիզացնելու տեսանկյունից»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։