Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
27 հուլիսի 2026 • 09:34

Խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար․ Էդմոն Մարուքյան

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են»։

Խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում  թվերով անդրադարձել է ընդդիմության ստացած պարգևավճարներին և հայտարարել, որ մարդիկ  ահռելի միջոցներ են ստացե իրենց անարդյունք աշխատանքի համար։

«Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել…
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, աշխատավարձերից բացի, ստացել է մոտ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) պարգևավճար։ Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 107 մլն 440 հազար 920 դրամ։
 
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են։
 
Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարան մտնելուց առաջ էլ այդ ընդդիմությունը բոլորովին աղքատ չէր։
Նշված գումարների մեջ ներառված չէ նաև պատգամավորներին ամսական վճարվող 250 000 դրամը, որը նույնպես ստացել են հինգ տարի շարունակ։ Այսինքն՝ մոտավորապես ևս կես միլիարդ դրամ է հատկացվել «ընդդիմությանը»։ Սակայն մինչև ԱԺ մտնելը նրանք բողոքում էին, թե իբր նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորները «անիմաստ» 50 հազար դրամ էին ստանում։
 
Վերջնահաշվարկում ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար»,- գրել Մարուքյանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։