Քաղաքականություն
7 հունիսի 2026 • 12:08
Հնարավոր է` էմոցիաներն ավելի թեժ են նախընտրական փուլում. Գրիգորյանը` ՌԴ կապերի մասին
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեի անցկացմանը, Գրիգորյանը վերահաստատեց իշխանության տեսակետը` պնդելով, որ այդ հարց այս պահին իրենց օրակարգում չկա։

Հունիսի 7–ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահի հետ, այդ ժամանակ քննարկվելու են Հայաստան–Ռուսաստան, ինչպես նաև բազմակողմ հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում։ Այդ մասին հայատարարել է ՀՀ ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` իր քվեարկությունը կատարելուց հետո։
«Հնարավոր է` էմոցիաներն ավելի թեժ են նախընտրական փուլում, սակայն համոզված եմ, որ էմոցիաներն ավելի կհանգստանան, մենք ավելի հանգսիտ պայմաններում վաղվանից կքննարկենք մեր օրակարգերը։ Կարծում եմ, որ խնդիրներին լուծում կգտնենք»,– ասել է նա` ավելացնելով՝ միաժամանակ զարգացնում են հարաբերությունը Եվրամիության հետ։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ, թե ԵՄ հանրաքվեի անցկացմանը, Գրիգորյանը վերահաստատեց իշխանության տեսակետը` պնդելով, որ այդ հարց այս պահին իրենց օրակարգում չկա։
«Մեր հայտարարությունը միշտ եղել է այն, որ քանի դեռ համատեղելի են երկու կառույցների հետ հարաբերությունները, մենք շարունակելու ենք այս օրակարգը։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ համատեղելի է այդ օրակագը, և մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքները»,– ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` բնականաբար, երկու կազմակերպությունների միժամանակյա անդամակցությունն անհամատեղելի է։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` ԱԽ քարտուղարն ակնկալում է, որ հանրությունը կաջակցի իրենց (ՔՊ-ին-խմբ.), որ վերընտրվեն` շարունակելու այն բոլոր աշխատանքները, որոնք արդեն սկսել են։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։