Հնդկաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. Հնդկաստանի ԱԳ նախարար
Ջայշանկարն ասել է, որ Հնդկաստանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին:

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը։
Ջայշանկարն ասել է, որ Հնդկաստանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունել է անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունները։
«Մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի կայուն խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը միանգամայն հստակ է․ վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով», - հայտարարել է նախարարը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։