Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության նոր կառավարիչը։

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է ՀՀ պետական կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության նոր կառավարիչը։
Մինչ այդ նախարարը դիմել է գործարանի աշխատակիցներին՝ հորդորելով բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց պարտականությունները, որպեսզի չառաջանան աշխատանքից ազատման, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։ Պապոյանը վստահեցրել է, որ իրենց գործին պարտաճանաչ ու բարեխիղճ մոտեցող բոլոր աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։