Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Եվրոպայի ղեկավարները շնորհավորել են Մագյարին
Վիկտոր Օրբանն ընդունել է պարտությունը:

Եվրոպական երկրների ղեկավարներն ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին շնորհավորել են Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը, հունգարացի ժողովրդի նվիրվածությունը Եվրոպական միության արժեքներին և Հունգարիայի կողմնակցությունը Եվրոպային։ Եկեք միասին առաջ շարժվենք դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա՝ հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցունակության և մեր ժողովրդավարության», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա հավելել է, որ անձամբ է շնորհավորել Մագյարին հաղթանակի կապակցությամբ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին սոցցանցում իր գրառման մեջ նույնպես շնորհավորել է Մագյարին «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի» առթիվ։
Մագյարի հաղթանակին է անդրադարձել նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Հունգարիա։ Լեհաստան։ Եվրոպա։ Կրկին միասին», - գրել է նա սոցցանցում։
Իր հերթին, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է. «Հունգարացիները պատմական ընտրություն են կատարել միասնական Եվրոպայի կազմում՝ մերժելով այն ուժերին, որոնք անտեսում են իրենց շահերը»։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն այն կարծիքն է հայտնել, որ Հունգարիայում կայացած ընտրությունները «նոր գլուխ են նշանավորում» երկրի պատմության մեջ։
Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մագյարի հաղթանակը «պատմական պահ է ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դիմել է Մագյարին. «Եկեք միավորենք ջանքերն ուժեղ, անվտանգ և ամենից առաջ միասնական Եվրոպա ստեղծելու համար»։
Ձայների գրեթե 99%-ի հաշվարկի նախնական արդյունքների համաձայն, Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը 138 տեղ է ստացել 199-տեղանոց խորհրդարանում։ Վիկտոր Օրբանն ընդունել է պարտությունը։ Նա շնորհավորել է Մադյարին և ընտրությունների արդյունքները համարել «ցավոտ», բայց «հստակ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
193 անշարժ գույք. Դատախազությունը ներկայացրել է՝ ինչ են բռնագանձելու Գագիկ Խաչատրյանից
193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՔՊ վարչությունն ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն