Ի՞նչ է խոստացել Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին
Նրա խոսքով՝ խնդիրը հնարավոր է լուծել սեղմ ժամկետներում, սակայն պետք է նախ և առաջ դնել հանրային քննարկման, և ստանալ հասարակության դրական արձագանքը։

Վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիները տևական ժամանակ է, բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով համաներում։
Այսօր՝ մայիսի 16-ին, քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախընտրական խոստումներ տվեց նաև նրանց՝ խոստանալով հետ վերադարձնել վարորդական իրավունքները՝ որոշակի պայմաններով։
«Մենք առաջարկում ենք, որ նախ՝ զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չլինի վերականգնելու համար, այսինքն՝ մեկ տարվա պաուզա։ Նրանք, ում մոտ այդ մեկ տարին արդեն լրացել է, հնարավորություն կունենան վերականգնելու առանց քննության, բայց կունենան 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում մարդը նորից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, այսինքն՝ 13 բալին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը հնարավոր է լուծել սեղմ ժամկետներում, սակայն պետք է նախ և առաջ դնել հանրային քննարկման, և ստանալ հասարակության դրական արձագանքը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը