Ի՞նչ գործի շրջանակում է ձերբակալվել գնդապետ Էդիկ Մալոյանը․ ՔԿ–ն մանրամասնում է
Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է

Հայաստանում ձերբակալվել է գնդապետ և արցախյան բանակի գնդերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը։ Armpulse.am-ը կապ հաստատեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից հաստատեցին լուրը՝ նշելով, որ քննչական գործողություններն իրականացվել են քրեական վարույթի շրջանակում։
Նշենք, որ Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն2 հուլիսի 2026
Վաղարշապատի համայնքային ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Քաղաքականություն2 հուլիսի 2026
Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը․Վահագն Խաչատուրյան
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության 250-ամյակի առթիվ։
Քաղաքականություն2 հուլիսի 2026
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում ցուցաբերված աջակցության համար