Իհարկե, սննդի բարձր որակը շատ կարևոր է, բայց ներկա պահին դա քաղաքականացվում է․Փաշինյան
ԵԱՏՄ չորս երկրները սատարում են ՀՀ-ում ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում պատասխանելով ռուսական լրատվամիջոցի հարցերն, որն ուղղված էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին ,վարչապետ Փաշինյանն ասել է, որ ԵԱՏՄ չորս երկրները սատարում են ՀՀ-ում ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։
«Բայց քանի դեռ ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին՝ լիիրավ անդամ դառնալու հարցով, իմաստ չկա հանրաքվե անցկացնելու։ Բացի այդ ,ԵԱՏՄ-ն պետք է բացի նոր հնարավորություններ, որպեսզի դրա հեղինակությունը մեր հասարակության մոտ բարձրանա և ոչ թե հակառակը։ Սահմանափակումներն առաջացնում են նեգատիվ ընկալումներ հասարակության շրջանում։
Երեկ ես ընթացիկ հարցերի շուրջ զրուցել եմ ՌԴ նախագահի հետ, մենք ունեցել ենք շատ լավ զրույց։ Սահմանափակումների հետ կապված կարծում եմ, որ հիմա լավագույն տարբերակը դրանցից հրաժարվելն է։Իհարկե, սննդի բարձր որակը շատ կարևոր է, բայց ներկա պահին դա քաղաքականացվում է։ Եվ ես կարծում եմ, որ դա կհանգեցնի նեգատիվ ընկալումների ՀՀ-ում»,- ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։