Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Փաշինյանի հետ վիճած բժշկուհին․ քաղաքապետարանի պարզաբանումը
Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ

Երևանի քաղաքապետարանից արձագանքել են Factor.TV-ի հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ ունեցած թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը․
«Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։ Հավելյալ պահպանված հաստիքներն առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ (բաժնի վարիչ) հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ։ Բուժական գծով փոխտնօրեններն ունակ են լուծելու բուժառուի ցանկացած հարց։ Այս գործընթացը սկսվել է դեռևս այս տարվա հունվարից՝ Առողջության պարտադիր ապահովագրության գործարկումից հետո»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։