Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
7 հունիսի 2026 • 14:54

Ինչու է Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձ հաշվառված. ՆԳՆ–ի պարզաբանումը

Ծառայությունից հիշեցրել են՝ նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40–րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։

Ինչու է Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձ հաշվառված. ՆԳՆ–ի պարզաբանումը
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզ մոլորեցում է համարում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը։ Ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
 
ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ավելի վաղ ասել էր, որ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նշել է, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև «23/7 հող․ կից տնակ» հասցեներ (Քոչարյանի բնակության հասցեն Իսակովի փողոց, 23/7 է)։
 
«Մեդիատիրույթում տարածում ստացած լուսանկարում նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել»,– ասված է պետական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ծառայությունից հիշեցրել են՝ նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40–րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։
 
«Հայտնում ենք, որ Ռ․ Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։ Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից»,– նշել են միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
 
Ծառայությունից տեղեկացրել են նաև, որ հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։