Իրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո
Իրանը չի ցանկանում Հորմուզի նեղուցի շուրջ հակամարտություն կամ համաշխարհային ճգնաժամ հրահրել:
Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դեռ չի ավարտվել: Թեհրանը կբացի այն դրա ավարտից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին:
«Քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, բայց ես վստահ եմ, որ պատերազմից հետո այն կբացվի, և երկրները կշահեն դրանից», - ասել նա։
«Իրանը չի ցանկանում Հորմուզի նեղուցի շուրջ հակամարտություն կամ համաշխարհային ճգնաժամ հրահրել: Մենք ցանկանում ենք պահպանել լավ հարաբերություններ և, առավել ևս, բարեկամություն բոլոր երկրների հետ», - ընդգծել է Իլահին։
Հիշեցնենք,որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասան Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Իսրայելի վրա լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հարվածներ հասան նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Իրանական իշխանությունները նաև որոշեցին փակել Հորմուզի նեղուցը այն երկրների նավերի համար, որոնք աջակցում են ԱՄՆ-ին, Իսրայելին: Հակամարտության ընթացքում մի քանի տանկերներ հարձակման ենթարկվեցին առանց Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար։ Միաժամանակ, մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին, Չինաստանին և Պակիստանին, անցնել Հորմուզի նեղուցով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։