Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Իր շնորհավորական ուղերձում Իրանի ղեկավարն ընդգծել է, որ հայաստանյան ընտրողների կողմից գործող կառավարությանը վերահաստատված վստահությունը վկայում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական կուրսը շարունակելու ժողովրդի կամքի մասին:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պաշտոնական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ, հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանատունը:
Իր շնորհավորական ուղերձում Իրանի ղեկավարն ընդգծել է, որ հայաստանյան ընտրողների կողմից գործող կառավարությանը վերահաստատված վստահությունը վկայում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական կուրսը շարունակելու ժողովրդի կամքի մասին:
«Վստահ եմ, որ Ձեր կառավարման նոր շրջանում երկու երկրների միջև առավել ծավալուն և առավել կառուցողական համագործակցության շնորհիվ ավելի կուժեղանա և կամրապնդվի վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը»,- ասված է Իրանի նախագահի ուղերձում։
Թեհրանից նաև շեշտել են, որ երկկողմ հարաբերությունների խորացումը կնպաստի ինչպես Երևանի և Իրանի շահերի ապահովմանը, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում տնտեսական զարգացմանն ու անվտանգային միջավայրի կայունացմանը։ Իրանի նախագահը խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։