Իշխանական քարոզչամեքենան ստում է, երեկ հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան»
Այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։

Իշխանական քարոզչամեքենան ստում է։ Մայիսի 8-ի հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել, հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
«Երեկ իշխանական քարոզչամեքենան կեղծ տեղեկություններ էր տարածել առ այն, որ Հաղթանակի զբոսայգում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի վայից բերման են ենթարկել դաշինքի երեք աջակից՝ սառը զենքի կասկածանքով։
Այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։
Հաջողվել է ճշտել, որ նույն ժամին միջոցառման անցկացման վայրի հարակից տարածքից սառը զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի, որոնք չեն մասնակցել հանրահավաքին և որևիցե առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նշված անձինք բերման ենթարկվելուց հետո կարճ ժամանակ անց ազատ են արձակվել և որևիցե քրեական վարույթ այդ անձանց առնչությամբ չի հարուցվել»,- նշել են քաղաքական ուժից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։