Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
27 մայիսի 2026 • 09:22

Իշխանությունը գույքահարկի հիմքով էթնիկ զտում է իրականացնում Երևանի կենտրոնում. Մարուքյան

Նրա խոսքով` իշխող թիմը մայրաքաղաքի բնակիչներին կանգնեցրել է սեփական տներից զրկվելու իրողության առաջ։

Իշխանությունը գույքահարկի հիմքով էթնիկ զտում է իրականացնում Երևանի կենտրոնում. Մարուքյան
 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Երևանում Թամանյանի արձանի մոտ քարոզարշավ իրականացնելիս խոսել է գույքահարկի թանկացմանը մասին։ Նրա խոսքով` իշխող թիմը մայրաքաղաքի բնակիչներին կանգնեցրել է սեփական տներից զրկվելու իրողության առաջ։
 
«Նիկոլ Փաշինյանն (ՀՀ վարչապետ, ՔՊ–ի վարչապետի թեկնածու) ասում է՝ «թանկ տեղ ես ապրում, վաճառի՛, գնա Մասիվ, Փարաքար, Արծվաշեն գնա ապրի»։ Կենտրոնի բնակչությանը, որոնք չեն կարողանում իրենց գույքահարկը վճարել, իշխանությունը գույքահարկի հիմքով էթնիկ զտման է ենթարկում։ Հիմա Երևանի բնակիչները վճարում են եվրոպական հարկեր՝ հայկական աշխատավարձերով»,– նշել է Մարուքյանը։
 
Նա պարզաբանել է՝ ինչ մեխանիզմով է օրենքն ազդում քաղաքացիների գրպանի վրա։ Մարուքյանը մանրամասնեց, որ հարկի չափը հաշվարկվում է անշարժ գույքի արհեստականորեն ուռճացված գներից, ինչը չի համապատասխանում մարդկանց իրական եկամուտներին։ Մարուքյանը հիշեցրեց, որ իշխանություններն այս բեռը կիրառել են աստիճանաբար, որպեսզի հանրային կտրուկ դժգոհություն չառաջանա։
 
«Առաջին տարի 25 տոկոս բարձրացրեցին, որ դուք չզգաք, երկրորդ տարին՝ 50, իսկ այս տարի ամբողջանում է օրենքը, և 100 տոկոսով թանկանում է գույքահարկը»,– ասել է նա։
 
 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։