Իսրայելի ԱԳՆ–ը Ֆիդանի հայտարարությունը ցեղասպանության հրահրում է որակել
Ֆիդանը հայտարարել է, թե Իսրայելը և նրա ժողովուրդը «իր քաղաքականությամբ և մտածելակերպով դարձել են բեռ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը որակել է որպես ցեղասպանության հրահրում։
Նախօրեին CNN Turk-ին տված հարցազրույցում Ֆիդանը հայտարարել է, թե Իսրայելը և նրա ժողովուրդը «իր քաղաքականությամբ և մտածելակերպով դարձել են բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել»։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այդ զզվելի խոսքերը ցեղասպանության հրահրման դասական օրինակ են։ Հրեա ժողովրդին «անտանելի բեռ» անվանելը պատմության ամենավատ և ամենաարյունալի ռեժիմների դասական, սարսափելի լեզուն է։ Քաղաքակիրթ աշխարհը և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պետք է անվերապահորեն դատապարտեն Իսրայելի ոչնչացման այս բացահայտ կոչը»,–գրել է Սաարը X-ում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։