«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Երևանում
Մայիսի 13-ին կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Արագածոտնի մարզում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Երևանում:
Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավը սկսել են Արշակունյաց պողոտայի Եռանկյունի շուկայի հատվածից, այնուհետև շրջել տարբեր հասցեներում՝ հանդիպելով բնակիչների հետ։
Քարոզարշավային երթուղին ընդգրկում է Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Մայիսի 9-ի, Մանանդյան, Եղբայրության, Բագրատունյաց և Աերացիա փողոցների մի շարք հատվածներ։
Մայիսի 13-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը շարունակվելու է Արագածոտնի մարզում, որը կեզրափակվի Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում հանրահավաքով՝ ժամը 19։30-ին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը