«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սպիտակում է
Հայաստանի Հանրապետությունը մարդկանց մոտ չպետք է ընկալվի որպես ժամանակավոր կանգառ.Նիկոլ Փաշինյան
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է, և այս անգամ դրա շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այցելել է Սպիտակ:
Սպիտակում վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայրենիքի ընկալման, ներքին խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հայերի մասին։
«Մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացն ավարտված է։ Մենք մեր հայրենիքը գտել ենք, և դա Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե մարդկանց ենթագիտակցության մեջ շարունակվի ապրել նախկին բնակավայրեր վերադառնալու գաղափարը, ապա Հայաստանի Հանրապետությունը մարդկանց մոտ կընկալվի ոչ թե որպես հայրենիք, այլ որպես ժամանակավոր կանգառ։
«Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, Նախիջևան, մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ»,- նշել է նա։
Փաշինյանը խոսել է նաև Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասին և ասել է, որ նրանք պետք է հաստատվեն Հայաստանում և նրանք ևս Հայաստանը չպետք է ընկալեն որպես կանգառ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։