«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տավուշի մարզում է
Փաշինյանը վստահեցրել է, որ այս իշխանությունն է Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել հանձնումից:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցությունն այցելել է Տավուշի մարզ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան քաղաքի հրապարակում իր ելույթի ժամանակ նշել է, որ Հայաստանում ուրախության մթնոլորտ է ձևավորվել, և դա առաջին հերթին խաղաղության շնորհիվ է:
Քաղաքի բնակիչներին վարչապետը շնորհավորել է նոր բանակ ունենալու առիթով՝ նշելով, որ այն, ինչ ցուցադրվել է զորահանդեսի ժամանակ, բոլորը գործարանային են և ասել է, որ բանակի վերափոխման գործընէացը շարունակվելու է և նպատակն այն է, որ մեր երկիրն ունենա ունենա պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը
ՔՊ վարչության նախագահը վստահեցրել է նաև, որ այս իշխանությունն է Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել հանձնումից:
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ Մեղրիով միջանցքի թեմա ևս կար և ես հրաժարվել եմ ստորագրել դա, ուրիշ տարբերակ ենք ստորագրել, իսկ դրանից հետո մեր ընդդիմությունը և արտաքին ուժերն ասել են, որ ես միջանցք եմ խոստացել, արդյունքում մենք ունեցանք երկու օր առաջ Միացյալ Նահանգների հետ նախաստորագրված փաստաթուղթը, որը պայթեցրեց այդ բոլոր պնդումները»,-հավելել էՆիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։