«Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է ԱԺ ղեկավար կազմի իր թեկնածուներին
Վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, իսկ փոխխոսնակների թեկնածուներ՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին։

ՔՊ վարչության նիստում ԱԺ համանուն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը (առաջադրված էր նաև Արթուր Հովհաննիսյանը)։ Բացի այդ, վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, իսկ փոխխոսնակների թեկնածուներ՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին։
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել երեք ուժեր. ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 3 ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումից հետո, ստացել է ձայների 3.9893%-ը եվ չի հաղթահարել անցողիկ շեմը։
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմել են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։ ՍԴ-ում գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26-ին. դատարանը որոշման համար ունի 15 օր ժամանակ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։