Ուրբաթ, սեպտեմբերի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 սեպտեմբերի 2026 • 14:48

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը

Քննարկվել են նաև երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը

Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի հետ։

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը։

Ընդգծել եմ, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ ընդլայնել համագործակցությունը քաղաքային, երկաթուղային տրանսպորտի ոլորտում, այդ թվում՝ տեխնիկական խորհրդատվության, փորձի փոխանակման և չեխական ընկերությունների մասնակցության ուղղությամբ:

Երկուստեք ընդգծել ենք երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրման կարևորությունը։

Ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա ուղղությամբ իրականացնում է ուղիղ չվերթեր՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։

Չեխիայի Հանրապետության գործընեկերոջ հետ քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև