Հինգշաբթի, մայիսի 7
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
7 մայիսի 2026 • 17:54

Քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը:

Քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը:

Գոհունակությամբ ընդգծվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՔաղաքականություն

7 մայիսի 2026

ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Ըստ ԿԸՀ նախագահի՝ խնդիր կարող է առաջանալ նաև աշխատանքից հետո: Օրինակ՝ Կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում 18:00-ով չի սահմանափակվում իրենց աշխատանքային օրերին, և նախընտրելի է, որ ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, արձակուրդի գնան:

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Հայաստանի դեսպանին՝ Զելենսկու հայտարարությունների պատճառովՔաղաքականություն

7 մայիսի 2026

ՌԴ ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Հայաստանի դեսպանին՝ Զելենսկու հայտարարությունների պատճառով

Ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնական Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում գտնվելու ընթացքում Զելենսկու կողմից ՌԴ հասցեին հնչեցրած խոսքերին։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ ՓաշինյանինՔաղաքականություն

7 մայիսի 2026

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ, երբ դեռ «Արցախը Հայաստան էր, և վերջ» փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։