Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ
Վերջին տարիներին Կառավարության կողմից որոշ ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարության ոլորտները, ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ․ԿԳՄՍՆ փոխնախարար

Քոլեջների ընդունելության նոր կարգի մասին տված մամլո ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ:
Փոխնախարարը տեղեկացրելէ, որ միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6,064 տեղ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը գերակա ճանաչված մասնագիտություններով և կրթաթոշակային ծրագրով։
« Վերջին տարիներին Կառավարության կողմից որոշ ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարության ոլորտները, ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ: Այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50,000 դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է պետպատվերով, թե վճարովի համակարգում, բոլոր ուսանողները ստանում են այդ կրթաթոշակը»,- նշել է փոխնախարարը:
Այնուհետև, ըստ փոխնախարարի, առաջին տարվա արդյունքներն ամփոփելուց հետո՝ ըստ իրենց առաջադիմության այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավվել։
Սվաջյանն ասել է, որ վերջին տարիներին երիտասարդները սկսել են հետաքրքրվել հենց այդ մասնագիտություններով, և այն մասնագիտությունները, որոնք թափուր էին մնում նախորդ ժամանակաշրջանում, ներկայումս արդեն համալրվում են ուսանողներով:
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։