ՔՊ-ում ընտրության նախնական արդյունքները գոհացուցիչ են համարում
Սպասում ենք արդյունքների ամփոփմանը.Արայիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կուսակցության շտաբում հետևում են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը: ՔՊ-ում ընտրության նախնական արդյունքները գոհացուցիչ են համարում: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ ՔՊ կուսակցության անդամները կիսվում են ընտրությունների նախնական արդյունքների տպավորություններով և ասում, որ դրանք գոհացուցիչ են:
«Սպասում ենք արդյունքների ամփոփմանը»,- տեսանյութի վերջում ասում է Արայիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։